Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը հաստատել է, որ պաշտպան Դանիել Ալվեսը հեռանում է թիմից: Նա նաև նշել է, որ Նեյմարն ու Խավիեր Մասկերանոն մնալու են թիմում:
«Դանի Ալվեսը որոշել է հեռանալ: Դա նրա որոշումն է, որը մենք հարգում ենք: Նեյմարը կմնա թիմում: Նա դեռ երկար տարիներ հանդես կգա «Բարսելոնա»-ում:
Անգամ փոքր կասկած չունեմ, որ Մասկերանոն նույնպես կմնա: Նա առանցքային ֆուտբոլիստ է»,- Ֆերնանդեսի խոսքերը մեջբերում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:
Ալվեսի ծառայություններով հետաքրքրվում են ՊՍԺ-ն ու «Յուվենտուս»-ը:






































