«Նապոլի»-ի հարձակվող Էդինսոն Կավանին այս օրերին Ուրուգվայի հավաքականի կազմում մասնակցում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:
26-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալ»-ը, Լոնդոնի «Չելսի»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն:
«Բոլորն են ցանկանում խաղալ աշխարհի լավագույն ակումբներում: Բայց ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչ կլինի ապագայում: Այժմ միայն հաստատ կարող եմ ասել, որ «Նապոլի»-ի հարձակվող եմ»,- Կավանիի խոսքերը մեջբերում է Globo Esporte-ն:










































