Ինչպես տեղեկացնում է բրազիլական մամուլը, Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրվում է «Կորինտիանս»-ի կիսապաշտպան Պաուլինյոյի ծառայություններով:
Ըստ տեղեկատվության՝ Բրազիլիայի ընտրանու ֆուտբոլիստին «Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրել է թիմ հրավիրել ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Ռեալ: Տրանսֆերային գործարքի մեջ կարող է ներգրավվել նաև Կական:
Հիշեցնենք, որ Պաուլինյոն հայտնվել է նաև անգլիական «Տոտենհեմ»-ի ուշադրության կենտրոնում:









































