Դորտմունդի «Բորուսիա»-ն համաձայնության է եկել Ամստերդամի «Այաքս»-ի հետ՝ 21-ամյա կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենի տրանսֆերի ձեռքբերման նպատակով:
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի մանրամասները չեն հաղորդվում: Տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին:
Էրիքսենի ծառայություններով հետաքրքրվում էր նաև իտալական «Միլան»-ը: Այսպիսով՝ Քրիստիանը կփոխարինի Մարիո Գյոտցեին, ով ավելի վաղ տեղափոխվել էր Մյունխենի «Բավարիա»:



































