Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն Լա Լիգայի չեմպիոնությունը տոնելիս ծաղրել է Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին։
Պիկեն ծաղրելով կրկնել է ժեստը, որը Ռոնալդուն սովորաբար ցույց է տալիս գոլ խփելուց հետո։ Պիկեի արարքը զվարճացրել է թիմակիցներին՝ հատկապես Լուիս Սուարեսին ու Լիոնել Մեսսիին։