«Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանին վստահ չէ, որ իսպանական ֆուտբոլը հարմար է իրեն: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման հավակնորդներ են Մադրիդի «Ռեալ»-ը, «Չելսի»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն և ՊՍԺ-ն: Նշված ակումբները ցանկանում են ձեռք բերել Կավանիի տրանսֆերը, չնայած նրա պայմանագրով նախատեսաված բարձր հրաժարագնին, որը 53 մլն ֆունտ է կազմում:
Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Էդիսոնը, հավանաբար, «արքայական ակումբ» կտեղափոխվի: Սակայն Կավանին վստահ չէ, որ կշարունակի կարիերան Պրիմերայում:
«Չգիտեմ, ճի՞շտ կլինի արդյոք, եթե ես Իսպանիա տեղափոխվեմ: Բոլորը գիտեն, որ իսպանական ֆուտբոլն անչափ հզոր է: Բայց ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի»,- ասել է ֆուտբոլիստը:






































