Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով:
AS-ի փոխանցմամբ՝ եթե ուրուգվայցի հարձակվողը տեղափոխվի Պիրենեյան թերակղզի, ապա Արգենտինայի ընտրանու խաղացող Գոնսալո Իգուաինը կփոխի ակումբային գրանցումը:
Իգուաինի ծառայություններով հետաքրքրվում է Թուրինի «Յուվենթուս»-ը, որը պատրաստ է 22 մլն եվրո վճարել «Ռեալ»-ին:
Անցած մրցաշրջանում Սուարեսը «Լիվերպուլ»-ի կազմում անցկացրել էր 44 խաղ՝ խփելով 31 գոլ: Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 36 մլն եվրո:









































