16-ամյա խորվաթ ֆուտբոլիստ Ալեն Խալիլովիչը հայտնվել է իտալական «Միլան»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում:
«Նոր Մոդրիչ»-ը հանդես է գալիս Զագրեբի «Դինամո»-ի հիմնական կազմում, իսկ հունիսի 10-ին կիսապաշտպանն իր մեկնարկային հանդիպումն է անցկացրել Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում՝ խաղադաշտ դուրս գալով Պորտուգալիայի ընտրանու դեմ ընկերական խաղում:
Sportitalia-ի տեղեկցամամբ ՝ «Միլան»-ն արդեն կապ է հաստատել «Դինամո»-ի ղեկավարության հետ՝ Խալիլովիչի տրանսֆերի դիմաց առաջարկելով 10 մլն եվրո: Ֆուտբոլիստի իրավունքների ձեռքբերման հարցում «ռոսոներիներ»-ի դեմ կպայքարեն նաև Մադրիդի «Ռեալ»-ը և Դոնեցկի «Շախտյոր»-ը, որոնք հետևում են խաղացողի հաջողություններին:








































