Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոցեն դատի է տվել Kopfnussmusik ռեփ-խմբին՝ «Այժմ ունե՞ս այն, ինչ ուզում էիր» երգի համար՝ պահանջելով 70.000 եվրո փոխհատուցում վճարել:
Բանն այն է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ից «Բավարիա» տեղափոխվելուց հետո Մարիո Գյոցեն բազմաթիվ սպառնալիքներ է ստացել երկրպագուների կողմից, իսկ երգում կատարողները վիրավորում են խաղացողին, վերջինիս՝ «Հուդա» և «կեղտոտ առնետ» անվանելով:
Խումբն արդեն ներողություն է խնդրել ֆուտբոլիստից, սակայն Գյոցեն չի պատրաստվում ետ վերցնել իր հայցը՝ ցանկանալով սաստել նաև այն երկրպագուներին, ովքեր հրապարակավ այրել են իր մարզաշապիկը և հարձակվել են նրա ծնողների տան վրա:





































