Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի առաջնություն. Փոխչեմպիոնն առաջին հաղթանակն է տոնում

Այսօր կայացան Հայաստանի առաջնության 8-րդ տուրի վերջին երկու հանդիպումները: «Բանանց»-ը նոր մարզչի գլխավորությամբ սեփական հարկի տակ առաջին հաղթանակը տարավ «Արարատ»-ի նկատմամաբ և վերջինին գերազանցում է 4 միավորով:

Եթե «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Արկադի Անդրիասյանը բացակայում էր որակազրկման պատճառով, ապա «Բանանց»-ը խզել է պայմանագիրը Ստևիցա Կուզմանովսկու հետ և առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Ռաֆայել Ղազարյանի գլխավորությամբ:

Առաջին խաղակեսն անցավ փոքրիշատե հավասար պայքարում, և թիմերը մեկական գոլ փոխանակեցին: Հանդիպման 34-րդ րոպեին հաշիվը բացեց Արարատ Առաքելյանը, 10 րոպե անց Խորեն Վերանյանը հավասարեցրեց այն:

Երկրորդ խաղակեսում Ղազարյանի սաների առավելությունն ակնհայտ էր և նրանք գոլ խփելու մի քանի հրաշալի հնարավորություն կորցրին, սակայն 74-րդ րոպեին նույն Արարատ առաքելյանը գլխի հարվածով կրկին առաջ մղեց իր թիմին: Վերջին քառորդ ժամում «Արարատ»-ին հաջողվեց խաղը տեղափոխել մրցակցի կիսադաշտ, սակայն ավելին անել նրանց չհաջողվեց: «Բանանց»-«Արարատ»` 2:1:

Մյուս խաղում հանդիպել էին ընթացիկ առաջնության առաջատարները. «Ուլիս»-ը «Հրազդան» մարզադաշտում ընդունել էր «Գանձասար»-ին: Հանդիպումը դիտարժան չստացվեց: Տպավորությունն այնպիսին էր, որ երկու թիմերն էլ զարմացած են իրենց առաջատար դիրքերից և ամեն ինչ կանեն այն պահպանելու համար: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունք:

8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1.«Ուլիս» 17 մ.
2.«Գանձասար» 16 մ.
3.«Փյունիկ» 14 մ.
4.«Միկա» 11 մ.
5.«Իմպուլս» 11 մ.
6.«Շիրակ» 9 մ.
7.«Բանանց» 6 մ.
8.«Արարատ» 2 մ.

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի (Armenpress)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում