«Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյան լքելու է կատալոնական ակումբը: Այդ մասին հայտնել է թիմի պաշտպան Կառլոս Պույոլը:
Նյու-Յորքի ռեստորաններից մեկում Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին մոտեցել է անհայտ մեկը և հարցեր տվել «Բարսելոնա»-ի մասին:
Պույոլը կարծել է, թե իրեն երկրպագու է մոտեցել, սակայն նա բրազիլացի լրագրող Ֆաբիո Սորմանին է եղել: Վերջինս, մասնավորապես, հետաքրքրվել է Վիլյայի ապագայով: Պույոլն ասել է, որ իր ակումբակիցը լքելու է «Բարսելոնա»-ն:
Հիշեցնենք` Վիլյան հայտնել էր, որ լավ է զգում «Բարսելոնա»-ում, իսկ իր ապագայի մասին կմտածիԿոնֆեդերացիայի Գավաթի խաղարկությունից հետո:










































