Տեղի ունեցան ԱՄՆ-ի առաջնությունների 7-րդ տուրի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում հանդես եկող Վարուժան Հակոբյանը սև խաղաքարերով պարտվեց Հիկարու Նակամուրային: Տղամարդկանց առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ֆաբիանո Կարուանան և Ուեսլի Սոն, իսկ Ռեյ Ռոբսոնը ընթանում է 3-րդ հորիզոնականում:
Կանանց մրցաշարի 7-րդ տուրում Տաթև Աբրահամյանը հաղթեց Ալիսա Միլյոխինային և այժմ վաստակած 5,5 միավոր Նազի Պայկիձեի հետ միասին կիսում է 1-2-րդ հորիզոնականները, իսկ մրցաշարում ամենաբարձր գործակիցներ ունեցող Զատոնսկիխ Աննան և Իրինա Կռուշը վաստակել են 5-ական միավոր և կիսում են 3-4-րդ հորիզոնականները: 8-րդ տուրում Աբրահամյանի մրցակիցն է Իրինա Կռուշը:








































