Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ թիմի առանցքային ֆուտբոլիստները լքելու են ակումբը:
«Երբեմն թվում էր, որ պետք է ընտրություն կատարել Մոուրինյոյի և Կասիլյասի միջև: Ես չեմ կարող պատկերացնել ինձ «արքայական ակումբ»-ն առանց Իկեր Կասիլյասի:
Քրիշտիանուն ինձ ոչինչ չի հայտնել «Ռեալ»-ից հեռանալու մասին»,- ասել է Պերեսը:









































