Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Լա Լիգայի 31-րդ տուրում այսօր կայանալիք «էլ կլասիկո»-ն:
« «Բարսելոնա»-ն չի պատրաստվում փոխել խաղաոճը: Պետք է հնարավորինս շատ տիրենք գնդակը, որպեսզի «Ռեալ»-ը չկարողանա իր խաղը ցուցադրել:
Պետք է փորձենք պահպանել առաջատարի դիրքն ու ևս մեկ քայլ կատարել դեպի չեմպիոնություն: Միայն մրցաշրջանի ավարտից հետո կարելի է ամփոփ վերլուծություն կատարել:
«Բարսելոնա»-ի հաղթանակը «Ռեալ»-ի համար վերջին հարվածը կլինի Պրիմերայում, և «Ատլետիկո»-ն կմնա միակ մրցակիցը չեմպիոնության համար պայքարում: Բայց այդ հաղթանակին դեռ պետք է հասնել»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է Marca-ն:








































