Անգլիայի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեի որոշմամբ Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան որակազրկվել է 1 խաղով ու տուգանվել 20․000 ֆունտով։ «Չելսի»-ն ստացել է զգուշացում՝ հարձակվողի պահվածքի վերաբերյալ։
Հարձակվողը խոստովանել է, որ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում մարտի 12-ին կայացած «Էվերթոն»-ի հետ խաղում դեղին քարտ ստանալուց հետո իրեն անվայելուչ է պահել։
Որակազրկումն ուժի մեջ կմտնի միայն ընթացիկ՝ 3 խաղյա որակազրկումից հետո, որը նա ստացել էր Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում «Լիվերպուլ»-ի հետ հանդիպմանը կանոնների կոպիտ խախտումների համար։
Ընթացիկ մրցաշրջանում Կոստան «Չելսի»-ի կազմում անցկացրել է 37 խաղ ու խփել 15 գոլ։








































