Բռնցքամարտի աշխարհի 12-ակի չեմպիոն Ֆլոյդ Մեյուեյզեր-կրտսերը, ով ավարտել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան, հոգնել է ռինգ վերադառնալու մասին հարցերից:
«Լրագրողներն անընդմեջ հարցնում են, թե երբ եմ ռինգ վերադառնալու կամ ով է լինելու իմ հաջորդ մրցակիցը: Ցանկանում եմ ասել` թույլ տվեք հանգստանամ:
Թույլ տվեք 365 օր անցկացնել առանց բռնցքամարտի, հետո կտեսնենք, թե ինչ ենք անում»,-On The Ropes Boxing-ը մեջբերում է Մեյուեյզերի խոսքերը: