Իսպանիայի ֆուտբոլի միության նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ ահնագստացած է՝ Պրիմերայի առաջատար խաղացողների՝ Չինաստան տեղափոխության հնարավորությունով: Խոսք է գնում նաև Քրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին:
Նախորդ ձմռանը չինական ակումբները մի շարք աղմկոտ տրանսֆերներ են իրականացրել: Մասնավորապես, Ջեքսոն Մարտինեսը «Ատլետիկո»-ից «Գուանչժու Էվերգրանդ» է տղափոխվել 42 մլն եվրոյի դիմաց:
«Կտեղափոխվեն արդյոք Ռոնալդուն կամ Մեսսին Չինաստան, դուք պետք է հարցնեք իրենց: Չէի ցանկանա, որ Ռոնալդուն և Մեսսին Չինաստան տեղափոխվեին: Չինաստանի լիգան ճանապարհի սկզբնամասում է: Եթե մի քանի տարի անց մակարդակն ավելի բարձրանա, ապա Չինաստանի առաջնությունտ աշխարհի առաջատար առաջնությունների թվում կլինի»,- ESPN-ը մեջբերում է Տեբասի խոսքերը:







































