Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է թիմի հարձակվող Ուեյն Ռունիի ապաքինման գործընթացի մասին:
«Ռունին դեռ հեռու է խաղադաշտ վերադառնալուց: Մի քանի շաբաթ պետք է, որ նա ապաքինվի: Թե քանի շաբաթ է պետք, չեմ կարող ասել: Այսպիսի իրադրությունում բարդ է ասել:
Խոսքը վերաբերում է պարբերական բուժմանը: Սա այնպիսի վնասվածք է, որ ոչ վիրահատությամբ, ոչ էլ այլ եղանակով չես կարող բուժել»,- «Goal.com»-ը փոխանցում է Վան Գալի խոսքը:









































