Մադրիդի «Ռեալ»-ն իր աջակցությունն է հայտնել իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին, ում Ֆրանսիայի սպորտի նախկին նախարարը մեղադրել է արգելված խթանիչներ օգտագործելու մեջ:
«Ռեալ Մադրիդ ՖԱ»-ն ցանկանում է իր լիարժեք աջակցությունը հայտնել մեր պատվավոր անդամ Ռաֆայել Նադալին, ով հանդիսանում է իսպանական ու համաշխարհային սպորտի լավագույն մարզիկներից:
Նադալը ներկայացնում է սպորտի հիմնական արժեքները: Հիասքանչ ու մեծ հաղթանակները վկայում են Նադալի օրինակելի վարքի, քրտնաջան աշխատանքի, տաղանդի ու ընդունակության, անձնազոհության մասին:
Հետևաբար մեր ֆուտբոլային ակումբն անհիմն ու անընդունելի է համարում Ֆրանսիայի սպորտի նախկին նախարարի հայտարարությունը:
«Ռեալ»-ի համար մեծ պատիվ է, որ Նադալի նման մարզիկը թիմի պատվավոր անդամ է, քանի որ նա սպորտի լավագույն հատկանիշներն է խորհրդանշում: Նադալի խաղով հիանում ու նրան սիրում են ամբողջ աշխարհում, և մեր ակումբն այսօր ամբողջովին աջակցում է նրան»,- մասնավորապես գրված է «արքայական» ակումբի պաշտոնական հայտարարությունում:







































