Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը մեկնաբանել է թիմի ավագ, պաշտպան Ջոն Տերիի և Դիեգո Կոստայի մասնակցությունն առաջիկա հանդիպմանը, տեղեկացնում է Goal.com-ը:
«Տերին կարող է մասնակցել «Էվերթոն»-ի դեմ հանդիպմանը: Ինչ վերաբերում է Դիեգո Կոստային, ապա վերջինս վնասվածք է ստացել ՊՍԺ-ի դեմ խաղի ընթացքում:
Երեկ և այսօր Կոստան հանգստացել է: Կարծում եմ, որ նա դժվար թե կարողանա մասնակցել առաջիկա հանդիպմանը»,- հայտարարել է Հիդինկը:










































