Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում անգլիական «Տոտենհեմ»-ի դեմ խաղի հավանական մեկնարկային կազմում: Գերմանական ակումբի Facebook-ի պաշտոնական էջը ներկայացրել է թիմի հավանական մեկնարկային կազմը:
Դորտմունդյան ակումբի դարպասը կպաշտպանի Ռոման Վայդենֆելերը, պաշտպանության կենտրոնում կխաղան Մատս Հյումելսը և Սվեն Բենդերը, աջ եզրում՝ Լուկաշ Պիշչեկը, ձախ եզրում՝ Մարսել Շմելցերը: Հենակետային գոտում հանդես կգա Յուլիան Վայգլը, կենտրոնում նրան կապահովագրեն Նուրի Շահինը և Իլկայ Գյունդողանը:
Հարձակման աջ եզրում կխաղաղ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ձախ եզրում՝ Մարկո Ռոյսը: Կենտրոնական հարձակվողի դիրքում հանդես կգա թիմի լավագույն ռմբարկու Պիեր էմերիկ Օբամեյանգը:









































