Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծում է, որ «Ռոմա»-ն դեռ հավակնում է Իտալիայի ընթացիկ առաջնության չեմպիոնությանը, տեղեկացնում է Football Italia-ն:
«Դա ինձ չի զարմացնում, քանի որ «Ռոմա»-ն հիանալի թիմ ունի: Նրանք դեռ պայքարում են Սկուդետոյի համար: Դժվար կլինի մեզ համար: Մենք պետք է ավելի մեծ ճնշում գործադրենք մրցակցի վրա:
Այժմ «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները մտածում են միայն առաջիկա հանդիպման վրա»,- հայտարարել է իտալացի մասնագետը:










































