Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը չի կարծում, թե չեմպիոնության պայքարը Բունդեսլիգայում ավարտված է:
«Եթե մենք կարողանանք հաղթանակ տանել առաջիկա երկու հանդիպումներում, ապա վաղ կլինի եզրակացություններ անել և խոսել «Բավարիա»-ի չեմպիոնության մասին:
Հաշվի առնելով այն, որ մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները հայտարարել են, որ ցանկանում են որքան հնարավոր է շուտ ձևակերպել վաղաժամկետ չեմպիոնությունը, մեզ համար ավելի կարևոր է կենտրոնացումը:
Ամեն ինչ մեր ձեռքերում է: Հնարավորություն կունենանք հետաձգել «Բավարիա»-ի չեմպիոնությունը»,- Bild-ը մեջբերում է Տուխելի խոսքերը:







































