Լոնդոնի «Չելսի»-ի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը խոսել է «ազնվականներ»-ի ավագ Ջոն Տերիի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ես անհանգստանում եմ թիմի ավագի պարտականությունները կատարող ֆուտբոլիստների համար: Մեծագույն ակումբներին մեծագույն ֆուտբոլիստներ են հարկավոր:
Տերին «Չելսի»-ի վերջին մոհիկանն է: Մենք ֆանտաստիկ թիմային ոգի ունեինք: Ակումբին մեծագույն ֆուտբոլիստներ են հարկավոր, քանի որ 11-րդ հորիզոնականը «Չելսի»-ի համար պարզապես ծիծաղելի է»,- հայտարարել է անգլիացին:






































