Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոնդոնում կայացած «UFC Fight Night 84» մրցաշարի շրջանակում Հոլանդիան ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մովսեսյանը(Գեղարդ Մուսասի) մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է բրազիլացի Թելես Լեյթեսին:
«Շատ լավ եմ զգում: Ես գերիշխում էի Լեյթեսի հետ մենամարտում, ու պետք է արդյունքն այսպիսին լիներ: Բիսպինգը պայքար էր մղում Լեյթեսի հետ, իսկ ես՝ ոչ: Անդերսոն Սիլվան էլ չկարողացավ այնքան հարվածներ հասցնել Լեյթեսին, որքան ես: Երբ ես գերիշխում եմ, պետք է արդյունք ստանամ:
Ես ցույց տվեցի, որ առնվազն լավագույն հնգյակում եմ: Ես վերադառնում եմ»,- «bjpenn.com»-ը փոխանցում է Մովսեսյանի խոսքը: