Իտալական մամուլի հաղորդմամբ՝ ֆրանսիական ՊՍԺ-ն հաջորդ մրցաշրջանում կարող է գլխավորել «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:
Ըստ տեղեկատվության՝ իսպանացի մասնագետը փարիզյանը թիմի գլխավորելու հիմնական թեկնածուն է: Ակումբում ավելի շատ գնահատում են Լուիս Էնրիկեի՝ կատալոնական «Բարսելոնա»-ում կատարած աշխատանքը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է լքել այն: Մասնագետը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Մադրիդի «Ռեալ»-ը:





































