Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Զինեդին Զիդանը դիմել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյի տրանսֆերը ձեռք բերելու խնդրանքով: Այդ մասին հայտնում է ESPN-ը:
Չնայած արգենտինացին բազմիցս հայտարարել է «քաղաքայիններ»-ի հետ իր պայմանագրի ժամկետը երկարաձգելու պատրաստակամության մասին, Զիդանը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Ագուերոյին:
Ֆլորենտինո Պերեսը ֆուտբոլիստի տաղանդի մեծ երկրպագուն է և փորձում էր գնել նրա իրավունքները դեռ այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը հանդես էր գալիս Մադրիդի «Ատլետիկո»-ում:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն մասնակցել է 18 հանդիպումների՝ հեղինակելով 14 գոլ:







































