Երևանի «Բանանց»-ը սկսել է մրցաշրջանի երկրորդ կեսին պատրաստվելու վերջին փուլը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կիպրոսից վերադառնալուց հետո Տիտո Ռամալյոյի գլխավորած թիմը մեկ օր հանգիստ ունեցավ և փետրվարի 23-ից վերսկսեց մարզումները:
Փետրվարի 27-ին, Երևանի ժամանակով 14:00-ին «Բանանց»-ը սեփական մարզաբազայում ստուգողական հանդիպում է անցկացնելու Արմավիրի «Տորպեդո»-ի հետ: