Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կարող է համալրել «Միլան»-ի կազմն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Goal. com-ի տեղեկությունների համաձայն` միլանյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է տրանսֆերային առաջարկով պաշտոնապես դիմել «արքայական ակումբ»-ի ղեկավարությանը` 15 մլն եվրո առաջարկելով ֆուտբոլիստի իրավունքների դիմաց:
Հիշեցնենք` ֆուտբոլիստի` իսպանական գրանդի հետ գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2014 թվականը:





































