Saturday, 18 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա»-ի հարձակվողական մեքենայի վճռորոշ օղակն է. Squawka

Բրիտանական հայտնի Squawka պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիա»-ում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Պարբերականը նկատում է, որ հայ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում անցկացրած 34 խաղերում անմիջական մասնակցություն է ունեցել թիմի հեղինակած 36 գոլերում:

Պարբերականը նշում է, որ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցումներն է կատարել Եվրոպայում, մինչդեռ անցած մրցաշրջանում հենց Մխիթարյանն էր խորհրդանշում գերմանական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի անհաջողությունները:

«Երբ Մխիթարյանը 2013թ. ամռանը տեղափոխվեց Գերմանիա, նա դիտարկվում էր որպես թիմից հեռացած Մարիո Գյոթցեին փոխարինող: Մխիթարյանը գերմանական թիմ տեղափոխվեց 27.5 միլիոն եվրոյի դիմաց , ստացավ 10 համարի մարզաշապիկը և միանգամից գտավ իր տեղը թիմի մեկնարկային կազմում: Նրա աշխատասիրությունը, տեխնիկական պատրաստվածությունը մեծապես օգնում էին նրան, սակայն ինչ-որ բան նրա մոտ պակասում էր: Նա ամեն ինչ շատ լավ էր անում, սակայն ինչ-որ բան չէր ստացվում վերջին հարվածը  կամ փոխանցումը կատարելիս: Մխիթարյանի համար գերմանական ակումբում անցկացրած առաջին մրցաշրջաննը շատերը չստացված համարեցին, քանի որ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղում նա նպաստավոր դիրքից հարվածեց դարպասաձողին, իսկ թիմը արդյունքում դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից: Ավելի շատ հիշվեց այդ վրիպումը, քան մրցաշրջանի ընթացքում նրա հեղնակած 13 գոլերն ու 10 գոլային փոխանցումները»,- գրում է պարբերականը:

Նշվում է, որ 2014-2015 մրցաշրջանը նրա համար ավելի բարդ դասավորվեց՝ հաշվի առնելով դորտմունդցիների անհաջողությունները: Շինջի Կագավայի վերադարձից հետո Հենրիխը տեղափոխվեց եզր, սակայն դրանից նրա խաղի  արդյունավետությունը չավելացավ: «Յուրաքանչյուր շաբաթ, երբ նա աչքի չէր ընկնում, ավելի էր ճնշում նրան: Նույնիսկ այդ ժամանակ կիսապաշտպանն իսկապես հանդիսանում էր «Բորուսիա»-ի  լավագույն ֆուտբոլիստներից մեկը, բայց նա աչքի չէր ընկնում եզրափակիչ գործողություններով՝ վիճակագրությունը բարելավելու համար: Այնուամենայնիվ, նա երբեք չի դադարել գնդակը փնտրելուց և միշտ հարմար պահի էր սպասում լավ անցում կատարելու համար»,- ասված է հոդվածում:

Պարբերականը գրում է, որ ներկայում,  խաղալով Թոմաս Տուխելի գլխավորությամբ, Հենրիխ Մխիթարյանը  ցույց է տալիս իր իսկական որակները: «Մեծ ճնշում կար մրցաշրջանի սկզբում, սակայն նրան հաջողվեց փոխել իր դորտմունդյան կարիերայի ընթացքը: Գերմանացի մասնագետը հույս դրեց հայ ֆուտբոլիստի վրա, իսկ նա չհիասթափեցրեց մարզչին: Հնարավոր է նոր մարզչի վստահությունը կամ պարզապես նոր խաղային սխեման Հենրիխից այլ խաղացող դարձրին: Տուխելի խաղային համակարգի շնորհիվ Մխիթարյանը հնարավորություն է ստանում հեշտությամբ ներխուժել տուգանային հրապարակ՝ խուճապ առաջացնելով պաշտպանների մոտ: Տուխելի գլխավորությամբ «Բորուսիայի» խաղն ավելի հանգիստ է եւ հաշվենկատ, քան նախորդ տարիներին. Մխիթարյանը հանդիսանում է թիմի հարձակողական մեքենայի վճռորոշ օղակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում