Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է Goal.com-ը:
Ֆուտբոլիստը վնասել է ձախ ոտքի մկանը: Այսպիսով, իտալացի կիսապաշտպանը ստիպված կլինի բաց թողնել մոտ մեկ ամիս:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դե Ռոսին մասնակցել էր 18 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:










































