Վնասվածք ստանալով 2012թ. սեպտեմբերին կայացած Բուլղարիա-Հայաստան հանդիպման ժամանակ՝ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը դրանից հետո չի մասնակցել և ոչ մի հանդիպման:
Ինչպես տեղեկանում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մոտ ժամանակներս Հայրապետյանն արդեն կարող է վերադառնալ խաղադաշտ:
«Հիմա ինձ համեմատաբար լավ եմ զգում: Մայիսի 24-ին կմիանամ իմ թիմին՝ Գդանսկի «Լեխիային», և կսկսեմ մարզվել կանոնավոր կերպով: Դժվար է ասել՝ որքան արագ կկարողանամ լավ մարզավիճակ հավաքել, բայց շատ կարևոր է, որ ամենադժվար փուլը մնացել է ետևում:
Հույս ունեմ արդեն մոտակա խաղերին օգնել ինչպես իմ թիմին, այնպես էլ Հայաստանի հավաքականին»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշեց Լևոն Հայրապետյանը:




































