Հանրահայտ կորեացի ռեփեր Psy-ը ներկա կլինի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչի «Ռոմա»-«Լացիո» հանդիպմանը: Խաղի մեկնարկից առաջ նա ելույթ կունենա: Ռեփերը կներկայացնի մի քանի երգեր և նոր` Gentleman անվանումով սինգլը:
Նշվում է, որ ռեփերի ելույթը կազմակերպում է Telecom Italia Mobile ընկերությունը, որը Իտալիայի գավաթի խաղարկության հովանավոր է հանդիսանում:
Հիշեցնենք, որ «Ռոմա»-«Լացիո» խաղը կկայանա մայիսի 26-ին` Հռոմում:









































