«Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Այտոր Կարանկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է. «Մենք պետք է հարգանքով վերաբերվենք այն մարդկանց, ովքեր ասում են, որ մենք խաղում ենք պաշտպանությունից: Կրիշտիանու Ռոնալդուն այդպես է արտահայտվել, սակայն եթե նրան հիմնական կազմում տեղ են վստահել, ապա նա դուրս կգա խաղադաշտ: Վաղը պարզ կլինի` մենք ավելի շատ պաշտպանությա՞նն ուշադրություն կդարձնենք, թե՞ հակառակը: Մենք տարբեր կերպ կարող ենք խաղալ, բայց կարևորը եզրափակիչում հայտնվելն է:
Մեր մարզիչը պահեստայինների նստարանին չի նստելու, սակայն դա խնդիր չէ. այդպես էր նաև «Օսեր»-ի հետ խաղում: Կարծում եմ, եթե կա մեկը, որը բոլորից շատ է անհանգստանում, ապա դա հենց Ժոզե Մոուրինյոն է: Եթե մեզ հաջողվի եզրափակիչ դուրս գալ, ապա այդ հաղթանակը կնվիրենք Ժոզե Մոուրինյոյին»,- Կարանկայի խոսքերն է մեջբերում Marca-ն: