Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը գնահատել է Հռոմի մրցաշարի երկրորդ շրջանում իր՝ իսպանացի Ալբերտ Մոնտանյեսի դեմ կայացած հանդիպման ժամանակ ցուցադրած խաղը: Հիշեցնենք, որ դիմակայությունն ավարտվել է 6:2, 6:3 հաշվով:
«Մրցաշարի մեկնարկի համար սա լավ հանդիպում էր, սակայն վստահ եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ: Անհրաժեշտ է ավելի լավ խաղ ցուցադրել հաջորդ փորձությունը հաղթահարելու համար: Ընդհանուր առմամբ՝ ես գոհ եմ, քանի որ Մադրիդում ինձ լավ չեմ դրսևորել:
Սա բարդ ժամանակաշրջան է մեզ համար: Ես պետք է պատրաստ լինեմ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա եմ»,- Ջոկովիչին մեջերում է մրցաշարի պաշտոնական կայքը:








































