Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Մատան ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: Իսպանացի ֆուտբոլիստը 32 գոլային փոխանցում է կատարել:
Այն գերազանցում է Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 11 ֆուտբոլիստների գումարային ցուցանիշը:
11 ֆուտբոլիստների թվում են Մայքլ Կարիկը, Թոմ Քլևերլին, Ռայան Գիգզը, Շինջի Կագավան, Լուիշ Նանին, Անդերսոնը, Անտոնիո Վալենսիան, Էշլի Յանգը, Փոլ Սքոուլզը, Դենի Ուելբեկն ու Դարեն Ֆլեթչերը:









































