«Վորսկլա»-ի հետ խաղից հետո Կարագանդայի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Յոզեֆ Վուկուշիչը որոշում է կայացրել հրաժարվել հայ ֆուտբոլիստներ Արթուր Եդիգարյանի ու Ռումյան Հովսեփյանի ծառայություններից: Այս մասին հաղորդում է «sportinfo.kz» կայքը:
Կայքը նշում է, որ Եդիգարյանի ու Հովսեփյանի գործողությունները չեն տպավորել գլխավոր մարզիչին, որի պատճառով որոշում է կայացվել ազատ արձակել նրանց:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Արզումանյանին, ապա նրա մասին ղազախական կայքը չի հիշատակում:
Հիշեցնենք, որ այս ֆուտբոլիստները փորձաշրջան էին անցկնում «Շախտյոր»-ում:








































