«Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն հունական ՊԱՈԿ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդ է: Goal. com-ի տեղեկությունների համաձայն` իտալացի մասնագետը նախնական բանակցություններ է վարել ակումբի նախագահ Իվան Սավիդեսի հետ:
Դի Մատեոն հեռացվել է «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից նախորդ տարվա նոյեմբերին, երբ Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնը չկարողացավ հաղթահարել խմբային փուլը:
Մասնագետի գլխավորությամբ լոնդոնյան ակումբը նվաճել էր նաև Անգլիայի գավաթը:









































