WADA-ի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել, համաձայն որի մարիխուանայի պարունակության թույլատրելի շեմն օրգանիզմում ավելացվել է 10 անգամ:
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) որոշմամբ նման դեպքում դոպինգ-թեստը դրական կլինի: Այժմ մարզիկները կարող են մարիխուանա օգտագործել և խուսափել որակազրկումից անգամ մրցաշարի մեկնարկից մեկ օր առաջ:
Մարիխուանան երբեք արգելված չի եղել մրցաշարերի միջև ընկած ժամանակահատվածում: Այն օգտագործել են անգամ այնպիսի մեգաաստղեր, ինչպիսիք են, օրինակ, օլիմպիական չեմպիոն լողորդ Մայքլ Ֆելփսը:




































