Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում աշխարհի 1-ին համար Նովակ Ջոկովիչն ուժերը չափեց ATP-ի 2-րդ համար Էնդի Մարեյի հետ:
Սերբ թենիսիստը կարողացավ երեք սեթի արդյունքում հաղթել շոտլանդացուն՝ նվաճելով Ավստրալիայի բաց առաջնության հաղթողի կոչումը, միաժամանակ առաջին «Մեծ սաղավարտ»-ը նոր մեկնարկած մրցաշրջանում:
Հատկանշական է, որ 3-րդ սեթում Ջոկովիչը ֆանտաստիկ խաղը եզրափակել է գեղեցիկ էյսով:
Թենիս, «Մեծ սաղավարտ», Ավստրալիայի բաց առաջնություն, տղամարդկանց մենախաղ, եզրափակիչ
Նովակ Ջոկովիչ – Էնդի Մարեյ՝ 3:0(6:1, 7:5, 7:6)