Արտուրո Վիդալը ճանաչվել է Թուրինի «Յուվենթուս»-ի 2012/13 թվականների մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին է հայտնել իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Չիլիացի կիսապաշտպանը գերազանցել է Կլաուդիո Մարկիզիոյին, ով զբաղեցրեց երկրորդ տեղը: Լավագույնների եռյակը եզրափակեց Անդրեա Պիրլոն: Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը կպարգևատրվի Ա Սերիայի 37-րդ տուրի շրջանակներում շաբաթ օրը կայանալիք «Կալյարի»-ի դեմ խաղից առաջ:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Վիդալը 10 գոլ է հեղինակել «Յուվենթուս»-ի 30 հանդիպումներում: Ա Սերիայի 35-րդ տուրի շրջանակներում կայացած «Պալերմո»-ի դեմ խաղում նրա խփած գոլի շնորհիվ «Յուվենթուս»-ը վաղաժամկետ նվաճեց «սկուդետտոն»-ն:







































