«Ուրալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը չի մասնակցի «Նեֆտեխիմիկ»-ի դեմ հանդիպմանը:
«Բժիշկները խորհուրդ չեն տալիս ռիսկի դիմել: Ես բաց կթողնեմ թիմի առաջիկա խաղը, սակայն կպատրաստվեմ հաջորդ տուրի հանդիպմանը, որը կայանալու է մայիսի 19-ին»,- հայտնել է Մանուչարյանը:
Հիշեցնենք` վնասվածքի պատճառով Մանուչարյանը փոխարինվեց «Ուֆա»-«Ուրալ» հանդիպման երկրորդ խաղակեսի ընթացքում:









































