Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի իրավունքները:
Նշվում է, որ «կապտանռնագույններ»-ի ներկայացուցիչներն արդեն Մանչեսթեր են մեկնել, որտեղ պատրաստվում են համաձայնեցնել անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխության պայմանները: Կատալոնական ակումբը պատրաստ է 25 մլն ֆունտ վճարել Ռունիի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռունին 42 հանդիպում է անցկացրել, 22 գոլ խփել և 17 արդյունավետ փոխանցում կատարել:








































