Marca-ն հայտնում է, որ Ալֆրեդո Դի Ստեֆանոյի հարսնացուն` 36-ամյա Ջինա Գոնսալեսը նախատեսում է ապագայում Մադրիդի «Ռեալ»-ի մարզիչ դառնալ:
«Ռեալ»-ի պատվավոր նախագահի ապագա տիկինը ոչ միայն օգնում է նրան հոդվածներ գրել լրատվամիջոցների համար, այլև մտածում է մարզչական կարիերա սկսելու մասին:
«Ես մարզչի կթություն եմ ստացել Իսպանիայում: Իմ նպատակն է ապագայում մարզել Մադրիդի «Ռեալ»-ը: Դի Ստեֆանոյին, ինչպես նաև իմ ընկերներին` Վալդանոյին և Բուտրագենյոյին այդ գաղափարը դուր է գալիս»,- ասել է Ջինան:








































