ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Այդ մասին հայտնում է Le Parisien-ը:
2015 թվականի ավարտին ստորագրած նոր պայմանագրի համաձայն՝ շվեդ ֆուտբոլիստի ամենամսյա աշխատավարձը 1.5 մլն եվրո է կազմում, մինչդեռ նախկինում այն 800 հազար էր կազմում:
Բացի այդ, Իբրահիմովիչի նոր պայմանագրով նախատեսված են հավելավճարներ՝ մրցաշրջանի արդյունքում անձնական և թիմային նվաճումների համար, ինչպես նաև մեծ պարգևավճար՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալու համար: Ընդ որում, պայմանագրի ժամկետը չի երկարաձգվել: Այն նախկինի պես ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունիսը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Զլատանը մասնակցել է 17 հանդիպումների, 17 գոլ է խփել և գոլային 6 փոխանցում կատարել:









































