Լոնդոնի «Արսենալ»-ը պայքարում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունիի տրանսֆերի համար: Այդ մասին հայտնում է Goal. com-ը:
27-ամյա ֆուտբոլիստը տարաձայնություններ ունի Դևիդ Մոյեսի հետ և չի ցանկանում աշխատել նրա հետ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: Հիշեցնենք` Մոյեսը ստանձնելու է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
«Յունայթեդ»-ի ներկայիս գլխավոր մարզիչը չի ցանկանում, որ Ռունին հեռանա ակումբից: Հավելենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված նաև «Չելսի»-ն: 2012/13 թվականների մրցաշրջանում Ռունին 16 գոլ է հեղինակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 37 հանդիպումներում: