Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվում է ծանրամարտի 2013թ. երիտասարդական առաջնությունը:
77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Անդրանիկ Կարապետյանը գրավեց երրորդ տեղը՝ երկամարտի 340 կգ արդյունքով (160+180 կգ):
Հիշեցնենք, որ 58 կգ քաշային կարգում հանդես եկած Իզբալլա Յայլյանը զբաղեցրել էր 4-րդ տեղը:








































