Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ միշտ լավ հարաբերություններ են ունեցել «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիի հետ:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ արգենտինացու հետ երբեք խնդիրներ չի ունեցել: Այդ մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
«Մեսսիի հետ ավելի ենք մտերմացել: Բայց մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել: ՖԻՖԱ-ի մրցանակաբշխության արարողության մեկնարկից առաջ ես Մեսսիի և Նեյմարի թարգմանիչն էի: Ասացի, որ նրանք պետք է վճարեն ինձ ծառայության համար»,- կատակել է Ռոնալդուն:





































