Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է մեկնաբանել շրջանառվող լուրերն իր՝ «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսին հասցեագրված խոսքերի վերաբերյալ: Պորտուգալացի ֆուտբոլիստը նշել է, որ գերադասում է մարդուն անձամբ ասել այն մասին, ինչ մտածում է նրա մասին:
«Դանի Ալվե՞ս. անվճար գովազդով չեմ զբաղվում: Իմ հարցազրույցներում երբեք նրա մասին չեմ խոսել: Եթե ցանկանում եմ վատախոսել գործընկերոջս մասին, ապա անում եմ դա՝ զրուցվելով նրա հետ:
Բոլոր նրանք, ովքեր խոսում են իմ մասին, հաջորդ օրը հայտնվում են թերթերի առաջին էջերում»,- El Mundo Deportivo-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Ռոնալդուն Ալվեսին քննադատել էր ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ՝ կոչ անելով նրան հիմար արտահայտություններ չկատարել սոցցանցերում:








































