«Ֆորմուլա-1»-ի աշխարհի եռակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը, ով հանդես է գալիս «Ռեդ Բուլ»-ի կազմում, իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի «Բորուսիա»-«Բավարիա» հանդիպման վերաբերյալ:
«Վերջերս ինձ հաճախ են խնդրում կարծիք հայտնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի շրջանակներում գերմանական թիմերի միջև կայանալիք հանդիպման վերաբերյալ:
Թղթի վրա կհաղթի «Բավարիա»-ն, իսկ «Ուեմբլի»-ում` Դորտմունդի ակումբը: «Բորուսիա»-ն երիտասարդ թիմ է: Կարծիքս է, որ «Բորուսիա»-ն կհաղթի` 2:1 հաշվով»,- գրել է Ֆետելն իր պաշտոնական կայքում:




































